Գաղտնիության քաղաքականություն

Ուժի մեջ է՝ Մայիս 2026
Ընկերություն՝ Aram AI (Անհատ ձեռնարկատեր), Երևան, Հայաստանի Հանրապետություն
Ապրանքանիշ՝ Harmar (harmar.ai)

Այս Գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պահպանում ձեր տվյալները, երբ օգտվում եք Harmar հարթակից։ Մեր նպատակն է ապահովել ձեր տվյալների անվտանգությունը և պահպանել թափանցիկություն։

1. Ինչ տվյալներ ենք մենք հավաքում

Մենք հավաքում ենք միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են ծառայությունը մատուցելու համար.

  • ·Անձնական հաշվի տվյալներ. Google OAuth-ի միջոցով մուտք գործելիս մենք ստանում ենք ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն և պրոֆիլի նկարը (avatar)։
  • ·Բովանդակություն. Ձեր կողմից վերբեռնված վիդեոները, աուդիո նյութերը և դրանցից գեներացված սուբտիտրերն ու տեքստերը (ներառյալ ժամանակացույցերը)։
  • ·Օգտագործման տվյալներ և նախընտրություններ. Սուբտիտրերի ոճավորման ձեր նախընտրությունները, պրոցեսացված վիդեոների քանակը և օգտագործված րոպեները։
  • ·Վճարային տվյալներ. Մենք ՉԵՆՔ հավաքում և չենք պահպանում ձեր բանկային քարտերի տվյալները։ Բոլոր վճարումներն իրականացվում և պահպանվում են բացառապես Stripe անվտանգ վճարային համակարգի կողմից։

2. Ինչպես ենք օգտագործում ձեր տվյալները

Տվյալներն օգտագործվում են բացառապես հետևյալ նպատակներով՝

  • ·Ձեզ տրամադրելու Harmar-ի ծառայությունները (վիդեոների մշակում, սուբտիտրերի գեներացում)։
  • ·Պահպանելու ձեր վիդոսների պատմությունը, որպեսզի կարողանաք շարունակել աշխատանքը։
  • ·Կառավարելու ձեր բաժանորդագրությունները և հաշիվը։
  • ·Կարևոր է. Մենք չենք օգտագործում ձեր վիդեոները կամ սուբտիտրերը արհեստական բանականության (AI) մոդելներ մարզելու (train) համար։ Դուք եք հանդիսանում ձեր բովանդակության միակ սեփականատերը: Մենք երբեք չենք վաճառում ձեր տվյալները:

3. Տվյալների պահպանումը

  • ·Վերբեռնված վիդեոները և տրանսկրիպցիաների տվյալների բազաները պահվում են անվտանգ ամպային ենթակառուցվածքներում, որոնք տեղակայված են Եվրոպական Միության (EU) տարածքում։
  • ·Դուք վերահսկում եք ձեր բովանդակությունը. ցանկացած պահի կարող եք ամբողջությամբ ջնջել ձեր վիդոսները մեր սերվերներից։

4. Երրորդ կողմի ծառայություններ

Մեր համակարգի անխափան աշխատանքն ապահովելու համար մենք օգտագործում ենք վստահելի գործընկերների ծառայություններ՝

  • ·Վճարումներ. Stripe։
  • ·Տեքստի և ձայնի ճանաչում. Առաջատար արհեստական բանականության և ամպային ծառայություններ մատուցող ընկերություններ:
  • ·Պահպանում և հոսթինգ. Հուսալի ամպային պահոցներ և սերվերային պրովայդերներ:
  • ·Վերլուծություն (Analytics). Umami (անոնիմ, առանց քուքիների վիճակագրություն) և Microsoft Clarity (սեսիաների վերլուծություն՝ կայքի օգտագործումը հասկանալու համար)։

5. Քուքիներ (Cookies) և վերլուծություն

Մենք հարգում ենք ձեր մասնավոր կյանքը։

  • ·Կայքի աշխատանքը և օգտատիրոջ փորձը բարելավելու համար մենք օգտագործում ենք Microsoft Clarity՝ սեսիաների վերլուծության գործիք։ Այն կարող է օգտագործել քուքիներ՝ հասկանալու համար, թե ինչպես եք դուք օգտվում կայքից (օրինակ՝ որ կոճակների վրա եք սեղմում, ինչ էջեր եք բացում)։ Այս տվյալներն օգնում են մեզ բարելավել հարթակը։
  • ·Հիմնական այցելությունների վիճակագրությունը հավաքվում է Umami-ի միջոցով, որն աշխատում է առանց քուքիների և չի հավաքում անձնական տվյալներ։
  • ·Մենք չենք վաճառում ձեր անձնական տվյալները և չենք տրամադրում դրանք երրորդ կողմի գովազդային ցանցերին։

6. Ձեր իրավունքները

Դուք իրավունք ունեք՝

  • ·Մուտք գործելու ձեր անձնական տվյալներին և դիտելու դրանք։
  • ·Ջնջելու ձեր հաշիվը և դրա հետ կապված ամբողջ տեղեկատվությունը ու վիդեոները։
  • ·Արտահանելու (Export) ձեր ստեղծած սուբտիտրերը և տվյալները։

7. Երեխաների գաղտնիություն

Harmar հարթակը նախատեսված է 16 տարեկան և դրանից բարձր անձանց համար։ Մենք միտումնավոր չենք հավաքում տվյալներ 16 տարին չլրացած անձանցից։

8. Կապ մեզ հետ

Եթե ունեք հարցեր այս Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, ձեր տվյալների հասանելիության կամ ջնջման համար, խնդրում ենք կապվել մեզ հետ.

Էլ. փոստ՝ ciao@harmar.ai