Harmar + Claude

Սուբտիտրեր՝ մեկ նախադասությամբ։

Կապիր Harmar-ը Claude-ի հետ ու գրիր՝ «վերջին վիդոսիս սուբտիտրեր դիր իմ ոճով»։ Claude-ը կավելացնի վիդոսը, կսարքի սուբտիտրերը ու հղումը կտա՝ քո փաթեթի րոպեներով, ճիշտ ինչպես հավելվածում։

https://api.harmar.ai/mcp
Բացել Claude-ի connector-ները
Դու
Վերջին վիդոսիս սուբտիտրեր դիր իմ ոճով, ավելացրու անգլերեն թարգմանություն ու արտահանիր Instagram-ի համար։
Claude
Պատրաստ ա։ «Երևան, ուրբաթ» — 48 վրկ, հայերեն, անգլերեն թարգմանությամբ, «Իմ ոճը» ոճով։ Ահա հղումը՝ ներբեռնիր վիդոսը։harmar.ai/…/exported.mp4
Ինչ կարաս խնդրել

Խոսի, ոնց մարդու հետ։

  • «Վերջին վիդոսիս սուբտիտրեր դիր իմ ոճով ու հղումը տուր։»
  • «Ավելացրու էս Google Drive-ի վիդոսը, սարքի սուբտիտրերը ու ռուսերեն թարգմանություն ավելացրու։»
  • «Արտահանիր անգլերեն տարբերակը TikTok-ի համար։»
  • «SRT ֆայլը տուր։»
  • «Սարքի կարաոկե ոճ Montserrat-ով ու լայմ գույնով, պահի «Բրենդ» անունով։»
  • «Քանի՞ րոպե ա մնացել էս ամիս։»
Կապելը

Երեք քայլ, մեկ անգամ։

01

Բացիր Claude-ի connector-ները

claude.ai-ում կամ Claude-ի հավելվածում՝ Settings → Connectors → Add custom connector։

02

Տեղադրիր հղումը

Տեղադրիր connector-ի հղումը ու սեղմիր Connect։ Claude-ը կբացի harmar.ai-ը։

03

Մուտք գործիր ու սեղմիր «Կապել»

Քո Harmar հաշվով՝ Google-ով կամ Telegram-ով։ Վերջ, Claude-ը քո վիդոսներն ա տեսնում։

Custom connector ավելացնելու համար պետք ա Claude-ի վճարովի փաթեթ (Pro, Max կամ Team)։

Քո փաթեթով

Ոչ մի նոր վճար։

Քո րոպեները

Claude-ը ծախսում ա նույն րոպեները, ինչ հավելվածը։ Անվճար փաթեթով էլ ա աշխատում՝ ամսական 5 րոպե, մինչև 3 րոպեանոց վիդոսներ, լոգոյով արտահանում։

Քո ոճերը

Հավելվածում պահած ոճերը Claude-ը տեսնում ա անունով։ Claude-ով պահածները հավելվածում են հայտնվում։

Քո վիդոսները

Ինչ Claude-ն անում ա՝ նույն պահին հավելվածում ա։ Բացիր, ուղղիր, նորից արտահանիր։

Անջատում՝ մեկ սեղմումով

Claude-ի Settings → Connectors-ից։ Հաշիվդ ու վիդոսներդ մնում են։

Իմանալու բան

Վիդոսը հղումով ա գալիս։

Claude-ը քո հեռախոսի ֆայլերը չի տեսնում։ Վիդոսը տուր Google Drive-ի կամ Dropbox-ի հղումով («anyone with the link»), կամ նախ վերբեռնիր հավելվածում ու անունով ասա։ Instagram-ի, TikTok-ի ու YouTube-ի էջերի հղումները չեն աշխատում։

Փորձի հենց հիմա։

Պատճենիր հղումը, ավելացրու Claude-ում ու գրիր առաջին խնդրանքդ։

https://api.harmar.ai/mcp
Բացել Claude-ի connector-ները